Հիմք ընդունելով <ԱՐԴԻԻ> ՍՊԸ-ի տնօրենի լիազորված անձ Նաիրա Իսահակյանի 12.01.2021թ. N 13 դիմումը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 07.09.2006թ. N1398-Ն որոշմամբ համայնքին հանձնված 662-030 ծածկագրից 0,0722հա գյուղատնտեսական նշանակության հողամասը փոխանցվել է որպես ֆիզիկական անձի սեփականություն, սակայն իրականում վերը նշված հողամասը հանդիսանում է համայնքային սեփականություն, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66 հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 26.05.2016թ. N550-Ն որոշման, <Տեղական ինքնակառավարման մասին> օրենքի 18 հոդվածի 21 կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀԿԱԱԳԿՊԿ-ի նախագահի 01.06.2010թ. N 186-Ն հրամանով հաստատված կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը, համայնքի ավագանին `
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Համայնքի վարչական տարածքում գտնվող, 662-030 ծածկագրից 0,0722հա գյուղատնտեսական նշանակության հողամասը /վարելահող/ ճանաչել համայնքային սեփականություն:
2. Աշտարակ քաղաքի 662-030 ծածկագրից 0,0722հա գյուղատնտեսական նշանակության /վարելահողը/ հողամասը ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել կից ընդլայնվող 02-001-0662-0167, 0168, 0169, 0170, 0173 և 0174 ծածկագրերով գյուղատնտեսական նշանակության հողամասերի սեփականատեր <ԱՐԴԻԻ> ՍՊԸ-ին: |