Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 63
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 11
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍՈՍ ԹՈՒՄԱՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՂՄՈՍԱՎԱՆ ԵՎ ՕՇԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2001թ. օգոստոսի 13-ի N 599 որոշմամբ ստեղծված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 31.03.2022թ. N 31, 20.04.2022թ. N 47, N 48 և N 50 դրական եզրակացությունները` Աշտարակ համայնքի Սաղմոսավան բնակավայրի 02-093-0504-0030 ծածկագրով 0,27564հա, Օշական բնակավայրի 02-113-0276-0150 ծածկագրից 0,07հա, Սաղմոսավան բնակավայրի 02-093-0002-0034 ծածկագրից 0,35հա և ՈՒջան բնակավայրի 02-109-0216-0017 ծածկագրից 0,12512հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասերի նպատակային նշանակությունը բնակավայրերի նշանակության բնակելի և հասարակական կառուցապատման փոփոխելու մասին, ղեկավարվելովՀՀ կառավարության 29.12.2011թ. N 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 17 կետի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.

1. Հաստատել Աշտարակ համայնքի Սաղմոսավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 02-093-0504-0030 ծածկագրով 0,27564հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի /այլ հողատեսք/  նպատակային նշանակությունը բնակավայրերի հողեր նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը՝ ինքնակամ կառուցված շենք-շինություններն օրինականացնելու  և հանգստի գոտի կազմակերպելու նպատակով:

 2. Հաստատել Աշտարակ համայնքի Օշական բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, <ԱԼԴԱՐԵԻ> ՍՊ ընկերության սեփականությունը հանդիսացող 02-113-0276-0150 ծածկագրով 0,20007հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասից0,07հա /արոտավայր/ հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի հողեր նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը՝  բնակելի տուն կառուցելու նպատակով:

 3. Հաստատել Աշտարակ համայնքի Սաղմոսավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 02-093-0002-0034 ծածկագրով 0,7հա մակերեսով գյուղատնտեսական    նպատակային    նշանակության    հողամասից   0,35հա /արոտավայր/ հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի հողեր նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը՝  բնակելի տուն և օժանդակ շինություններ կառուցելու նպատակով:

   4. Հաստատել Աշտարակ համայնքի ՈՒջան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 02-109-0216-0017 ծածկագրով 0,5հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասից0,12512հա /վարելահող/ հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի հողեր նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը՝  հանդիսությունների սրահ կառուցելու նպատակով:

    5. 1, 2, 3, 4 կետերում նշված փոփոխությունները սահմանված կարգով ներառել համայնքի հողերի հաշվառման տարեկան հաշվեկշռում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՍ ԹՈՒՄԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner