Հիմք ընդունելով Գենադի Պետրոսյանի լիազորված անձ՝ Բագրատ Պետրոսյանի 14.05.2025թ N 5776 դիմումը, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի ա) ենթակետի և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով, նկատի ունենալով, որ Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրում գտնվող Գ. Պետրոսյանի կողմից փաստացի տիրապետվող /ծածկագիր 02-095-0519-0009/ 0.1 հա հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում և այդ հողամասի նկատմամբ Գ. Պետրոսյանի սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1.Ճանաչել Գենադի Բագրատի Պետրոսյան /ծնվ. 10.04.1969թ./ սեփականության իրավունքը ըստ Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի կադաստրային քարտեզի 02-095-0519-0009 կադաստրային ծածկագրով 0.1 հա, փաստացի օգտագործվող տնամերձ հողամասի նկատմամբ:
2.Համայնք Աշտարակ Սասունիկ բնակավայրում գտնվող բնակելի կառուցապատման հողամասին /ծածկագիր՝ 02-095-0519-0009, 0.1 հա/ տալ 1 համարը և հասցեն համարել
-Համայնք Աշտարակ, Սասունիկ բնակավայր, Կարին, 9-րդ փողոց, 3-րդ փակուղի, N 1 հողամաս:
3.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: