Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 64
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 19
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆՎԵՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐՆ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով <<ԱՆՏ ՌԻԵԼԹԻ>> ՍՊԸ-ի կողմից 1611.2023թ. տրված Աշտարակ քաղաքի Վ Պետրոսյան փողոց 1/1 շենք, 3, 3/1 և 3/2 տարածք հասցեներով համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքերի շուկայական արժեքի վերաբերյալ եզրակացությունները, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝ 

                      Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

1․ Համաձայնություն տալ համայնքային սեփականություն հանդիսացող Աշտարակ քաղաքի Վ․Պետրոսյան փողոց 1/1 շենք, 3 տարածք հասցեում գտնվող 02-001-0865-0208 ծածկագրով անշարժ գույքը՝ (սեփականություն հանդիսացող 181,25քմ վարչական շենք, ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող 55,04 քմ վարչական շենք և ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող 0,057հա բնակելի կառուցապատման հողամաս) աճուրդ-վաճառքով օտարելու և 61 100 000 (վաթսունմեկ միլիոն մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ մեկնարկային գին սահմանելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը։

2․ Համաձայնություն տալ համայնքային սեփականություն հանդիսացող Աշտարակ քաղաքի Վ․Պետրոսյան փողոց 1/1 շենք, 3/1 տարածք հասցեում գտնվող 02-001-0865-0208 ծածկագրով անշարժ գույքը՝ (սեփականություն հանդիսացող 70․74քմ վարչական շենք, ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող 0,057հա բնակելի կառուցապատման հողամաս) աճուրդ-վաճառքով օտարելու և 13 100 000 (տասներեք միլիոն մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ մեկնարկային գին սահմանելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը։

3․ Համաձայնություն տալ համայնքային սեփականություն հանդիսացող Աշտարակ քաղաքի Վ․Պետրոսյան փողոց 1/1 շենք, 3/2 տարածք հասցեում գտնվող 02-001-0865-0208 ծածկագրով անշարժ գույքը՝ (սեփականություն հանդիսացող 189,2քմ վարչական շենք, ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող 55,04քմ վարչական շենք և ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող 0,057հա բնակելի կառուցապատման հողամաս) աճուրդ-վաճառքով օտարելու և 63 800 000 (վաթսուներեք միլիոն ութ հարյուր հազար) ՀՀ դրամ մեկնարկային գին սահմանելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը։

4․ Ընդունել ի գիտություն, որ գույքը ձեռք բերողը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի համաձայն շենքի զբաղեցրած հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ ունի համապատասխան բաժնային սեփականության իրավունք։

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐՈՒԺԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner