Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 64
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 17
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆՎԵՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Հիմք ընդունելով Թոռուն Ստեփանյանի լիազորված անձ Խաչիկ Հակոբյանի 13.03.2023թ. N 2168 և 2169, Գևորգ Հովսեփյանի 17.03.2023թ. N 2419, Սեդրակ Սարգիս ՈՒասքինիի 20.03.2023թ. N 2421, Արտաշես Վարդանյանի լիազորված անձ Արման Կոտոլկյանի 27.03.2023թ. N 2716, Անդրանիկ Շահինյանի լիազորված անձ Նորիկ Շահինյանի 27.03.2023թ. N 2717, Սարգիս Սարգսյանի 30.03.2023թ. N 2859, Սեդրակ Սիմավորյանի 03.04.2023թ. N 3120, Արմեն Շմավոնյանի 03.04.2023թ. N 3119 և Աղվան Հայրապետյանի 04.04.2023թ. N 3167՝ հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին դիմումները, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>>  օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 29 կետի, ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն և 29.12.2011թ. N 1920-Ն որոշումների պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է.

1. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Նոր Երզնկա բնակավայրի 07-050-0122-0142 ծածկագրից, համայնքային սեփականություն հանդիսացող 0,2984հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

2. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Նոր Երզնկա բնակավայրի 07-050-0076-0001 ծածկագրից, համայնքային սեփականություն հանդիսացող 0,09538հա բնակավայրերի նշանակության այլ հողամասի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

3. Հավանություն տալ Գևորգ Սերյոժայի Հովսեփյանին սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի Անտառուտ բնակավայրի 02-010-0110-0073 ծածկագրով 1,0117հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրի նպատակային նշանակությունը՝ հասարակական նշանակության շենք-շինությունների կառուցման նպատակով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

4. Հավանություն տալ Սեդրակ Սարգիս ՈՒասքինիին սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի Ղազարավան բնակավայրի 02-068-0420-0117 ծածկագրով 0,4268հա գյուղատնտեսական նշանակության հողամասից 0,20658հա վարելահողի   նպատակային   նշանակությունը՝   բնակելի   տան   կառուցման   նպատակով բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

5. Հավանություն տալ Արտաշես Գուրգենի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի Ղազարավան բնակավայրի 02-068-0414-0035 ծածկագրով 0,364հա գյուղատնտեսական նշանակության հողամասի /վարելահող, այլ հողատեսք, խոտհարք/ նպատակային նշանակությունը՝ հանգստի գոտու կառուցման նպատակով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

6. Հավանություն տալ Անդրանիկ Սուրենի Շահինյանին սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի Արուճ բնակավայրի 02-022-0113-0074 ծածկագրով 0,04հա գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը՝ հեղուկ գազի լցակայանի կառուցման նպատակով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

7. Հավանություն տալ Սարգիս Ռուբենի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0355-0173 ծածկագրով 0,1հա գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը՝ խանութի կառուցման նպատակով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

8. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Ագարակ բնակավայրի 02-004-0220-0001 ծածկագրից, համայնքային սեփականության հանդիսացող 0,00788հա գյուղատնտեսական նշանակության հողամասում /այլ հողատեսք/ ինքնակամ հասարակական նշանակության շինությունների օրինականացման նպատակով հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

9. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Վանաձորի խճուղի N 10 հասցեում գտնվող, 02-001-0301-0002 ծածկագրով, Աղվան Անդրանիկի Հայրապետյանին և Նարինե Արարատի Կարապետյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 0,2627հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության հողամասում առկա արտադրական նշանակության շինությունների    /սառնարանային    տնտեսություն   և   պարիսպ/   նպատակային նշանակությունը հասարակական նշանակության /բազմաֆունկցիոնալ հասարակական օբյեկտ/ փոփոխելու նպատակով հողամասից 0,1հա հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

10. Հավանություն տալ Սեդրակ Արշակի Սիմավորյանին սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0662-0021 ծածկագրով 0,4698հա գյուղատնտեսական նշանակության պտղատու այգու /հնդավոր/ նպատակային նշանակությունը՝բազմաֆունկցիոնալ հասարակական օբյեկտի կառուցման նպատակով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՍ ԹՈՒՄԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner