Հիմք ընդունելով Նարինե Ղամբարյանի 01.02.2023թ. N 871 դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 26.05.2016թ. N 550-Ն որոշման, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 02-001-0460-0001 ծածկագրից 0,0281հա գյուղատնտեսական նշանակության պտղատու այգին /հնդավոր/ ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել կից ընդլայնվող 02-001-0460-0005 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասի սեփականատեր Նարինե Օնիկի Ղամբարյանին: |