Հիմք ընդունելով Սոֆյա Ավետիսյանի 06.12.2024թ. N 13952՝ հողամասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Կարբի բնակավայրում գտնվող հողամասին /ծածկագիր՝ 02-058-0055-0014, 0.14 հա/ տալ 7 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Կարբի բնակավայր, 9-րդ փողոց, 2-րդ նրբանցք, հողամաս N 7:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն․ Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: