Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 337
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 312-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 փետրվարի 2025 թվականի N 312-Ա

ՌՈՒԲԵՆ ՄԵՐԳԻԼՈՍԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԻՆՔՆԱԿԱՄ ՄԱՍԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Ռուբեն Պետրոսյանի 12.11.2024թ. N 12766 սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակարանի ինքնակամ մասը օրինական ճանաչելու մասին դիմումը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերի՝ տրված 31.10.2024թ. գմ 6930, և 02.10.2024թ. գմ 3424 ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն /ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի III բաժին/ որոշման և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24 կետի պահանջներով, նկատի ունենալով, որ բնակարանի ինքնակամ մասը բավարարում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված պայմանները`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ

1. Ռուբեն Մերգիլոսի Պետրոսյանին /ծնված 29.03.1971թ./, Նոյեմ Մերգիլոսի Պետրոսյանին /ծնված 04.10.1961թ./, Արմեն Մերգիլոսի Պետրոսյանին /ծնված 11.07.1969թ./, Ալինա Կամոյի Պետրոսյանին /ծնված 19.10.1987թ./  ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Աշտարակ համայնքի, Նոր Երզնկա բնակավայր, 1-ին փողոց, 18/1 բազմաբնակարան բնակելի շենքի, N 1 բնակարանի 30 քմ արտաքին մակերեսով ինքնակամ մասը /հաշվառման ծածկագիր 2023SNTGLK\, ինչպես նաև ինքնակամ բացված մեկ պատուհանը ճանաչել օրինական և օրինականացման համար համայնքային բյուջեի 900445002638 հաշվին վճարել 14232 /տասնչորս հազար երկու հարյուր երեսուներկու/ ՀՀ դրամ:

2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

3. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումներ բաժնիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/

- Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝
Գրանցող



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner