Հիմք ընդունելով Հովհաննես Կիրակոսյան 19.11.2024թ. N 13062` դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի II բաժնի, <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի որոշման պահանջներով, նկատի ունենալով, որ Աշտարակ համայնքի Նոր Եդեսիա բնակավայրում գտնվող 02-080-0002-0065 ծածկագրով, տնամերձ հողամասում բնակելի տան ինքնակամ մասը, որը կառուցվել է 2019 թվականին, դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Զատիկ Լյուդվիգի Կիրակոսյանին /ծնված 13.04.1950թ./, Անատոլյա Ցոլակի Կիրակոսյանին /ծնված 19.05.1954թ./, և Հովհաննես Զատիկի Կիրակոսյանին /ծնված 24.02.1987թ./ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Աշտարակ համայնքի, Նոր Եդեսիա բնակավայրի 02-080-0002-0065 կադաստրային ծածկագրով հողամասում, 2019 թվականին ինքնակամ կառուցված՝ /հաշվառման ծածկագիր 2023L2GZ53/ բնակելի տան, 20.5 քմ արտաքին մակերեսով ինքնակամ մասը ճանաչել օրինական և օրինականացման համար համայնքային բյուջեի համապատասխան հաշվին վճարել 15232 /տասնհինգ հազար երկու հարյուր երեսուներկու/ ՀՀ դրամ:
2. Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
3. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումներ բաժիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/:
- Սույն որոշման 1, 2 և 3 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: