Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և 79-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Համաձայնություն տալ Աշտարակ համայնքի <<Բարեկարգում>> ՀՈԱԿ-ին սեփականության իրավունքով պատկանող ZHONGTONG մակնիշի 015 DG 61 հաշվառման համարանիշի /VIN LDYGCS8D9R0039584/ ավտոբուսը նվիրատվությամբ Աշտարակ համայնքի սեփականությունը դարձնելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումից բխող հետագա իրավական ակտերի ընդունումը վերապահել Աշտարակ համայնքի ղեկավարին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |