Հիմք ընդունելով <<Արագածոտն>> ՋՕԸ-ի գործադիր տնօրենի 16․10․2023թ․ N 400 գրությունը և ուսումնասիրություն կատարելու համար ստեղծված աշխատանքային խմբի եզրակացությունը, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Ոռոգման ջրի բացակայության պատճառով կրած վնասի համար Աշտարակ համայնքի Արուճ բնակավայրի թվով 14 բնակչի տրամադրել ֆինանսական աջակցություն 896 000 /ութ հարյուր իննսունվեց հազար/ ՀՀ դրամի չափով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |