Հիմք ընդունելով Աշտարակ համայնքի ավագանու 29.01.2013թ. N 9-Ա որոշմամբ հաստատված Աշտարակ քաղաքի գլխավոր հատակագիծը, նկատի ունենալով, որ ըստ գլխավոր հատակագծի նշված տարածքից բնակավայրերի նպատակային նշանակության հողերից (Բ-IV) ինդեքսով /կցվում է/ 4,58հա փոխվել է գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի, ղեկավարվելով <Քաղաքաշինության մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի պահանջներով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Աշտարակ քաղաքի 02-001-0376-0041 ծածկագրով 0,04892հա բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողամասի նպատակային նշանակությունը համարել փոփոխված որպես գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքի:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /պետ՝ Ն. Մուրադյան/:
- Սույն որոշման 1 կետի հանձնարարականներն ընդունել ի գիտություն, կատարված փոփոխությունը ընդգրկել համայնքի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում: