Հիմք ընդունելով Շուշանիկ Թադևոսյանի 12.07.2022թ. N 3251 դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48 և 66 հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 26.05.2016թ. N 550-Ն որոշման, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 21 կետի պահանջներով,Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0692-0009 ծածկագրից 0,01545հա համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասը /այլ հողատեսք/ ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել կից ընդլայնվող 02-001-0692-0005 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասի սեփականատեր Շուշանիկ Սմբատի Թադևոսյանին: |