Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 163
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 333-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 փետրվարի 2025 թվականի N 333-Ա

ԵՐՎԱՆԴ ԱՐԱՅԻԿԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քննության առնելով վարչական գործն ըստ Երվանդ Արայիկի Պետրոսյանի, պարզվեց, որ 07.01.2025թ. Աշտարակի համայնքապետարան է ստացվել քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Նվեր Մուրադյանի զեկուցագիրը՝ կից արձանագրությամբ այն մասին, որ Աշտարակ բնակավայրի համաձայն կադաստրային քարտեզի 02-001-0639-0032 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասի սեփականատիրոջ՝ Երվանդ Արայիկի Պետրոսյանի կողմից իր հողամասում առանց քաղաքաշինական փաստաթղթերի, առանց հողամասի նպատակային նշանակության փոփոխության և մասամբ էլ համայնքային սեփականության 02-001-0639-0014 ծածկագրով հողամասի վրա կառուցել է ինքնակամ շինություններ /տաղավար, պարիսպ, ծածկոց/ և ամբողջ տարածքը ասֆալտապատել է։ Հիմք ընդունելով սույն հանգամանքը 07.01.2025թ. թիվ 33-Ա որոշմամբ հարուցվել է վարչական վարույթ, որի վերաբերյալ քաղաքացի Գագիկ Սուքիասյանը ծանուցվել է, սակայն չի ներկայացել որևէ վարչական նիստի։ Վարչական մարմինը բացահայտված համարելով գործի բոլոր հանգամանքները, ընդհանրացնելով վերոհիշյալ փաստերը հաստատված է համարում հետևյալը․ Երվանդ Արայիկի Պետրոսյանը խախտելով <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները` առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի և համապատասխան թույլտվության իր սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 02-001-0639-0032 ծածկագրով հողամասում կառուցել է ինքնակամ շինություններ։ Երվանդ Արայիկի Պետրոսյանը խախտելով <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները` իր սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 02-001-0639-0032 ծածկագրով հողամասն օգտագործել է ոչ իր նպատակային նշանակությանը համապատասխան Երվանդ Արայիկի Պետրոսյանը խախտելով <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները` առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի և համապատասխան թույլտվության համայնքային սեփականությունը հանդիսացող 02-001-0639-0014 ծածկագրով հողամասում կառուցել է ինքնակամ շինություններ /կառուցված շինությունների մի մասը կառուցվել է համայնքային սեփականություն հանդիսացող հիշյալ կադաստրային ծածկագրով հողամասի վրա/ Հիմք ընդունելով Աշտարակի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի կողմից 07․01․2025թ․ ներկայացրած թիվ 47 զեկուցագիրը՝ կից արձանագրությամբ, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված թիվ 33-Ա <<Վարչական վարույթ հարուցելու մասին>> որոշումը, իրականացնելով գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, բացահայտված համարելով գործի բոլոր հանգամանքները, ընդհանրացնելով վերոհիշյալ փաստերը՝ վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը․ 02-001-0639-0032 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասի սեփականատեր Երվանդ Արայիկի Պետրոսյանի կողմից իր հողամասում առանց քաղաքաշինական փաստաթղթերի, առանց հողամասի նպատակային նշանակության փոփոխության և մասամբ էլ համայնքային սեփականության 02-001-0639-0014 ծածկագրով հողամասի վրա կառուցվել է ինքնակամ շինություններ /տաղավար, պարիսպ, ծածկոց/ և ամբողջ տարածքը ասֆալտապատվել է։ Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի՝ համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության։ Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ համայնքի ղեկավարը, որպես պարտադիր լիազորություն, կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում և կարգով կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումները։ Քաղաքաշինության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ քաղաքային և գյուղական համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծայի առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակայի օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը։ Քաղաքաշինության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» կետի համաձայն՝ կառուցապատողները պարտավոր են կառուցապատում իրականացնել օրենքով սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան, շինարարության թույլտվության հիման վրա: Նույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը՝ իրականացնել որոշակի շինարարական գործունեություն, ինչպես նոր կառուցվող կամ վերակառուցվող տարածքում այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում։ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ինքնակամ կառույց է համարվում, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին, 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի և 23-րդ հոդվածի 1-ին մասով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.

1. Երվանդ Արայիկի Պետրոսյանի նկատմամբ նշանակել վարչական տուգանք ընդամենը՝ 2․850․000 /երկու միլիոն ութ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ, որից

750.000 /յոթ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արարք կատարելու համար։

2.000.000 /երկու միլիոն/ ՀՀ դրամ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված արարք կատարելու համար։

100.000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արարք կատարելու համար։

2․ Ընդունել ի գիտություն, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին, 3-րդ մասերով սահմանված արարքները վարչական տույժ նշանակելուց հետո շարունակելու դեպքում` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկի չափով /ՀՀ ՎԻՎՕ 154-րդ հոդվածի 4-րդ մաս/։

Նախազգուշացնել այն մասին, որ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշումը օրենքով սահմանված կարգով կայացնում է համայնքի ղեկավարը։

Նախազգուշացնել այն մասին, որ համայնքապետարանը օրենքով սահմանված կարգով իրավունք ունի պարտավորեցման հայցով դիմելու դատարան ինքնակամ կառուցված շինությունները քանդելու /ապամոնտաժելու/ համար։

3․ Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում։

4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Աշտարակ համայնքի ղեկավարին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

5. Որոշումն ուժի մեջ է մտնում Երվանդ Արայիկի Պետրոսյանի իրազեկելու հաջորդ օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am-ի կամ համայնքապետարանի տեղեկագրում հրապարակելու միջոցով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝
Գրանցող



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner