Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. <<Աշտարակի համայնքապետարանի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակն ու պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> Աշտարակ համայնքի ավագանու 10.12.2025թ. N 175-Ա որոշման հավելված 23-ը և 26-ը շարադրել նոր խմբագրությամբ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։ |