Ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Վերին Սասունիկ բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին /ծածկագիր՝ 02-105-0015-0004, 0.1070 հա/ տալ 2/2 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Վերին Սասունիկ բնակավայր, 2-րդ փողոց, 4-րդ փակուղի, 2/2 հողամաս:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
-Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: