Հիմք ընդունելով Արթուր Նահապետյանի 22.12.2023թ. N 13976, Խորեն Ջամկերտյանի 28․12․2023թ. N 14201, Արթուր Ավագյանի 08․01․2024թ․ N 119, <<ՁՈՐ>> ՓԲԸ-ի տնօրեն Իզաբելա Խաչատրյանի 22․12․2023թ․ N 13975 և Հայկ Պետրոսյանի 15․01․2024թ․ N 362 դիմումները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 26.05.2016թ. N 550-Ն որոշման և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական տարածքում գտնվող, 02-001-0644-0029 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 0,0494հա գյուղատնտեսական նշանակության հողամասը /այլ հողատեսք/ ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել կից՝ ընդլայնվող 02-001-0644-0002 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասի ընդհանուր հանատեղ սեփականատերեր Էդգար Ալբերտի Ֆրանգուլյանին և Խորեն Սերոբի Ջամկերտյանին:
2. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Միկոյան եղբայրների փողոց, N 154/1 հասցեում գտնվող, 02-001-0129-0018 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 331քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել կից, Միկոյան եղբայրների փողոց, N 154 հասցեում գտնվող, ընդլայնվող 02-001-0129-0001 ծածկագրով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Արթուր Հենրիկի Նահապետյանին:
3. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Մուղնի, 1-ին թաղամաս, N 216/1 հասցեում գտնվող, 02-001-0736-0023 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 302,5քմ հատուկ պահպանվող տարածքների նպատակային նշանակության հանգստի համար նախատեսված հողամասը ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել կից ընդլայնվող 02-001-0364-0071 ծածկագրով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Արթուր Ռաֆիկի Ավագյանին:
4. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Քասաղի կիրճ տեղամաս N 8/2 հասցեում գտնվող, 02-001-0857-0011 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 1,18143հա հատուկ պահպանվող տարածքների նպատակային նշանակության հանգստի համար նախատեսված հողամասը ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել կից, Աշտարակ քաղաքի Քասախի կիրճ, N 1 հասցեում գտնվող, ընդլայնվող 02-001-0857-0003 ծածկագրով բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասի սեփականատեր <<ՁՈՐ>> ՓԲԸ - ին:
5. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0063-0028 ծածկագրից, համայնքային սեփականություն հանդիսացող 248քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել կից ընդլայնվող 02-001-0063-0113 ծածկագրով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Հայկ Ռուբիկի Պետրոսյանին:
ՆԻՍՏԸ ՎԱՐՈՂ՝ Շ. Վ Ա Հ Ա Ն Յ Ա Ն