Հիմք ընդունելով Ծաղկանուշ Կարապետյանի 08.08.2022թ. N 3806 դիմումը, համայնքի ղեկավարի առաջարկությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481 հոդվածի, ՀՀ կառավարության 12.04.2001թ. N 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2 կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1 կետի 21-րդ ենթակետի դրույթներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Թույլատրել Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոց, N 38 շենքի հարևանությամբ գտնվող, 02-001-0130-0001 ծածկագրից 19,98քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը կառուցապատման իրավունքով /առանց մրցույթի/ Ծաղկանուշ Սամվելի Կարապետյանին տրամադրելու մինչև 06.10.2041թ.` տարեկան 20000 /քսան հազար/ ՀՀ դրամ վճարով: |