Հիմք ընդունելով գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 14.11.2025թ թիվ Կ-14112025-02-0110 որոշումը, Մնացական Ստյոպայի Գրիգորյանի սեփականությունը հանդիսացող ըստ Աշտարակ համայնքի Կարբի բնակավայրի կադաստրային քարտեզի 02-058-0337-0030 ծածկագրով 0.085հա գյուղատնտեսական նշանակության հողամասը /վարելահող/ ցածրարժեք հողատեսքից բարձրարժեք խաղողի այգու փոխադրելու մասին, ինչպես նաև Աշտարակի համայնքապատկան հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի 17.11.2025թ. թիվ 99 արձանագրությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 17.09.2009թ թիվ 1066-Ն որոշման 7-րդ կետի, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ և 38-րդ հոդվածների պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Մնացական Ստյոպայի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող ըստ Աշտարակ համայնքի Կարբի բնակավայրի կադաստրային քարտեզի 02-058-0337-0030 ծածկագրով 0.085հա գյուղատնտեսական նշանակության հողամասը /վարելահող/ ցածրարժեք հողատեսքից փոխադրել բարձրարժեք խաղողի այգու:
2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/։
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: