Հիմք ընդունելով Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Մ․Անտոնյանի 25․09․2025թ․ N 108/25 գրությունը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ կետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Համաձայնություն տալ Աշտարակ համայնք, Նոր Ամանոս բնակավայր, 5-րդ փողոց, N 2/3 հասցեում գտնվող, 02-076-0020-0018 ծածկագրով 0,1019հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը համայնքային բազմաֆունկցիոնալ սոցիալական խնամքի ծառայության /ներառյալ փոքր սոցիալական տան ձևաչափով/ հիմնման նպատակով Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիային նվիրաբերելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը: |