Հիմք ընդունելով Գևորգ Սարգսյանի 05.09.2024թ. N 10008՝ բնակելի կառուցապատման հողամասի բաժանվող մասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Օշական բնակավայր, Մ․ Մաշտոցի փողոց, 11-րդ նրբանցք, N 5 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասի բաժանվող մասին /ծածկագիր՝ 02-113-0077-0010, 0,0145 հա/ տալ 5/1 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Օշական բնակավայր, Մ․ Մաշտոցի փողոց, 11-րդ նրբանցք, հողամաս N 5/1:
Հողամասի մնացած մասի /0,0665 հա/ և բնակելի տան հասցեն թողնել նույնը՝
- Աշտարակ համայնք, Օշական բնակավայր, Մ․ Մաշտոցի փողոց, 11-րդ նրբանցք, բնակելի տուն N 5:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: