Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 209
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 113-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 սեպտեմբերի 2023 թվականի N 113-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՅԻ ՍՏԱՑՄԱՆ ՀԱՅՏԵՐԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 25-րդ ենթակետի պահանջներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով հաստատված կարգերի դրույթներով, Աշտարակ համայնքի ավագանին՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.

1.Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ներկայացնելու Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված «Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի «Կոմիտասի» անվան զբոսայգու հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների իրականացում», «Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի բացօթյա կինոթատրոնի շենքի վերակառուցապատման, հիմնանորոգման և բակային տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացում», «Աշտարակ համայնքի, Աշտարակ քաղաքի թվով՝ 11 բազմաբնակարան շենքերի էներգախնայող միջոցառումների՝ ջերմամեկուսացման, շքամուտքերի և տանիքների վերանորոգման աշխատանքների իրականացում», «Աշտարակի համայնքապետարանի վարչական շենքի հիմնանորոգման և բակային տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացում», «Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի «Կոմիտասի» անվան զբոսայգում դեկորատիվ ջրավազանների և շատրվանների կառուցում», «Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի և 31 բնակավայրերի փողոցների ասֆալտապատման աշխատանքների իրականացում», «Աշտարակ համայնքում թվով` 35 ավտոկանգառների կառուցում և տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացում», «Աշտարակ համայնքի կարիքների համար թվով մեկ քաղաքային ավտոբուսի ձեռքբերում», «Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի մշակույթի տան շենքի հիմնանորոգման և բակային տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացում», «Աշտարակ համայնքի Ավան, Լեռնարոտ, Վերին Սասունիկ, Կոշ, Ուջան, Տեղեր և Բյուրական բնակավայրերի խմելու ջրի ցանցի հիմնանորոգման աշխատանքերի իրականացում», «Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի, Բյուրական, Կարբի, Կոշ, Ոսկեհատ, Ոսկեվազ, Ուջան, Փարպի, Օհանավան և Օշական բնակավայրերի գազիֆիկացման աշխատանքներ», «Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի և 31 բնակավայրերի փողոցների լուսավորության ցանցի կառուցման աշխատանքների իրականացում», «Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի թիվ 3 «Հովիկ մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգման և բակային տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացում», «Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի թիվ 2 «Արևիկ մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի բակային տարածքների հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների իրականացում», «Աշտարակ համայնքի բնակավայրերում` Արուճի, Կարբիի, Փարպիի բժշկական ամբուլատորիաների և Ուջանի վարչական շենքերի հիմնանորոգման և տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացում» և «Աշտարակ համայնքի Օշական բնակավայրի «ԱՆԱՀԻՏ» մսուր մանկապարտեզի շենքի հիմնանորոգման և բակային տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացում» (այսուհետ' ծրագրեր) թվով՝ 16 սուբվենցիայի հայտերին' համաձայն հավելվածի։

2. Սահմանել որ'

1) Սուբվենցիայի ստացման համար գործող կարգով կազմել և ՀՀ Արագածոտնի մարզպետարան ներկայացնել տնտեսական զարգացման ծրագրերի ֆինանսավորման հայտերը։

2) ծրագրի ներկայացման համար համայնքի 2024 թվականի բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագրերը իրականացնելու և համայնքային ներդրում կատարելու համար։

3) ծրագրերի իրականացման հետ առնչվող այլ փաստաթղթերի ստորագրումը, դրանցից բխող գործառույթների կազմակերպումն իրականացնում է Աշտարակ համայնքի ղեկավարը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 


Կողմ -19

ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ՆՈՐԻԿ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԺԱՆՆԱ

ԱՐՇԱԿՅԱՆ ԳՈՌ

ԲԱԴԱԼՅԱՆ ՍՈՆՅԱ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐԱ

ԶԱՔԱՐՅԱՆ ԱԶԱՏ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԲԱՎԱԿԱՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄԵՐԻ

ՄԱՐԿՈՍՅԱՆ ԱՐՄԵՆ

ՄԿՐՏՉՅԱՆ ՄԻՇԱ

ՇԱՀԱԶԻԶՅԱՆ ԿԱՐԵՆ

ՇԱՀՎԵՐԴՅԱՆ ԹՈՎՄԱՍ

ՇՄԱՎՈՆՅԱՆ ԱՐՄԵՆ

ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԳՆԵԼ

ՎԱՀԱՆՅԱՆ ՇԱՆԹ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԲԱԲԿԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(55.81 Կբ) Հավելված
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner