Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի 16-րդ հոդվածի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների երեխաներին տրամադրել մանկապարտեզի վարձավճարի արտոնություն՝ 2023 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2023 թվականի սեպտեմբերի 20-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա: |