Հիմք ընդունելով Բաբկեն Վարդանյանի 02.05.2023թ. N 4229 դիմումը, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. N 286 որոշման պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1.Աշտարակ համայնքի Օհանավան բնակավայր, 19-րդ փողոց, N 34/1 հասցեում գտնվող /ծածկագիր` 02-112-0016-0043/, Բաբկեն Թաթիկի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող 615քմ տնամերձ հողամասը փոխանակել համայնքային սեփականություն հանդիսացող, 02-112-0004-0023 ծածկագրով, Օհանավան բնակավայր, 21-րդ փողոց, N 2/6 հասցեում գտնվող 615քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի հետ: |