Այսօր: Ուրբաթ, 8 Օգոստոսի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 91
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 2079-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 օգոստոսի 2025 թվականի N 2079-Ա

ԱՇՏԱՐԱԿ ՔԱՂԱՔԻ ԳԵՂԱԶՆԻԿԻ ՓՈՂՈՑԻ N 22/50 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Արտաշես Կարապետյանի և Լյովա Վարդանյանի 24.07.2025թ. N 9574 համատեղ դիմումը` համայնքապետարանի կողմից արված առաջարկությանը համաձայնություն տալու մասին, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն, 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն /ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի IV բաժին/ որոշման  և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով, որ նշված շինության համար սահմանված կարգով առանձնացված 25,6քմ հողամասը /ծածկագիր` 02-001-0106-0427/ չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողատարածք,

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1.Աշտարակ քաղաքի Գեղազնիկի փողոցի N 22/50 հասցեում գտնվող, /ծածկագիր՝ 02-001-0106-0427/ համայնքային սեփականություն հանդիսացող /սեփ. վկայական` N 01072025-02-0013/ երկհարկանի ավտոտնակի 24,6քմ արտաքին մակերեսով /ներքին մակերեսը՝ 21,69քմ/  առաջին հարկը սահմանված գնով օտարել կառույցն իրականացրած Լյովա Վարդգեսի Վարդանյանին, 25,6քմ արտաքին մակերեսով /ներքին մակերեսը՝ 23,15քմ/ երկրորդ հարկը սահմանված գնով օտարել կառույցն իրականացրած Արտաշես Հակոբի Կարապետյանին, իսկ երկհարկանի ավտոտնակի համար սահմանված կարգով առանձնացված 25,6քմ հողամասը որպես համատեղ օգտագործողներ՝ հավասար 1/2 բաժնեմասերով ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել Լյովա Վարդգեսի Վարդանյանին և Արտաշես Հակոբի Կարապետյանին։

2. Վաճառքի գինը երկհարկանի ավտոտնակի 24,6քմ արտաքին մակերեսով առաջին հարկի համար կազմում է 48 437 /քառասունութ հազար չորս հարյուր երեսունյոթ/ ՀՀ դրամ, 25,6քմ արտաքին մակերեսով երկրորդ հարկի համար կազմում է 50 406 /հիսուն հազար չորս հարյուր վեց/ ՀՀ դրամ, իսկ հողամասի համար կազմում է 113 710 /մեկ հարյուր տասներեք հազար յոթ հարյուր տասը/ ՀՀ դրամ:

3. Առաջին կետում նշված երկհարկանի ավտոտնակի երկրորդ հարկին տալ 22/109 համարը և հասցեն համարել`

- Աշտարակ համայնք, ք. Աշտարակ, Գեղազնիկի փողոց, ավտոտնակ N 22/109:

  Առաջին հարկի հասցեն թողնել նույնը`

- Աշտարակ համայնք, ք. Աշտարակ, Գեղազնիկի փողոց, ավտոտնակ N 22/50:

4. Գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում օրինականացված կառույցների և դրա համար սահմանված կարգով առանձնացված հողամասի վաճառքի գները չվճարելու դեպքում հարցին ընթացք կտրվի գործող օրենսդրությանը համապատասխան:

5. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /պետեր՝ Ն․ Մուրադյան, Ա. Արամյան/

- Սույն որոշման բոլոր կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՇԱՆԹ ՎԱՀԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝
Գրանցող



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner