Հիմք ընդունելով <<ՁՈՐ>> ՓԲԸ-ի տնօրեն Իզաբելա Խաչատրյանի 23․10․2024թ․ N 11980 դիմումը և գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 08․10․2024թ․ N Կ-08102024-02-0155 որոշումը, ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 34-րդ հոդվածի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1․ Աշտարակ համայնքի ավագանու 17․01․2024թ․ N 9-Աորոշման 4-րդ կետում կատարել փոփոխություն և շարադրել նոր խմբագրությամբ․
<< 4. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Քասաղի կիրճ տեղամաս N 8/2 հասցեում գտնվող, 02-001-0857-0011 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 1,18143հա հատուկ պահպանվող տարածքների նպատակային նշանակության հանգստի համար նախատեսված հողամասը ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել կից, Աշտարակ քաղաքի Քասաղի կիրճ տեղամաս, N 1 հասցեում գտնվող, ընդլայնվող 02-001-0857-0101 ծածկագրով բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասի սեփականատեր <<ՁՈՐ>>ՓԲԸ-ին: >>։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։