Հիմք ընդունելով <<ԱԿԲԱ ԲԱՆԿ>> ԲԲԸ-ի գործառնական կառավարման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Ն. Հովհաննիսյանի 20.11.2024թ. թիվ 22-247՝ <<ԱԿԲԱ ԲԱՆԿ>> ԲԲԸ-ի սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը Աշտարակ համայնքին նվիրելու մասին գրությունը և համայնքի ավագանու 11.12.2024թ. N 152-Ա որոշումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի 4-րդ կետի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով,
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Նվիրատվությամբ ձեռք բերել Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու հրապարակում գտնվող /կադաստրային ծածկագիր՝ 02-001-0167-0078/, <<ԱԿԲԱ ԲԱՆԿ>> ԲԲԸ-ի սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը /շինություն/ և կնքել նվիրատվության պայմանագիր:
1. Կողմերի համաձայնությամբ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու հրապարակում գտնվող /կադաստրային ծածկագիր՝ 02-001-0167-0078/ 0․001հա բնակավայրերի նպատակային նշանակության հողամասի նկատմամբ 02․12․2004թ․ կնքված Ս․Մ․ 3816 վարձակալության պայմանագիրը համարել լուծված:
3. Քաղաքաշինության և հողաշինության, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժիններին /Ն․ Մուրադյան, Ս․ Պապյան/
- Սույն որոշման 1, 2 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն։