Ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշման պահանջներով, համայնքի ավագանին`
ՈՐՈՇՈՒՄ է. 1. Աշտարակ համայնքի Նոր Երզնկա բնակավայրում գտնվող 1-ին փողոցը անվանափոխել Լևոն Շահազիզյանի անունով և հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, Նոր Երզնկա բնակավայր, ԼԵՎՈՆ ՇԱՀԱԶԻԶՅԱՆ փողոց:
2. Աշտարակ համայնքի ՈՒջան բնակավայրի Զորավար Անդրանիկի փողոցից սկիզբ առնող փակուղուն տալ 7 համարը և հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, ՈՒջան բնակավայր, Զորավար Անդրանիկի փողոց, 7-րդ փակուղի:
3. Աշտարակ համայնքի ՈՒջան բնակավայրի Ֆիդայիների փողոցից սկիզբ առնող փակուղուն տալ 6 համարը և հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, ՈՒջան բնակավայր, Ֆիդայիների փողոց, 6-րդ փակուղի:
4. ՈՒջան և Նոր Երզնկա բնակավայրերի քարտեզներում կատարել համապատասխան լրացումներ և ներկայացնել ՀՀ կադաստրի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանում: |