Հիմք ընդունելով Աշոտ Սերյոժայի Կյուրեղյանի լիազորված անձ՝ Արմեն Սերյոժայի Կյուրեղյանի 28.07.2025թ N 9689 դիմումը, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ ա) ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնքի Փարպի բնակավայրում գտնվող Աշոտ Սերյոժայի Կյուրեղյանին սեփականության իրավունքով հատկացված 0.10 հա հողամասից /ծածկագիր 02-110-0064-0008/ փաստացի չափագրման արդյունքում ավել օգտագործվող 0.0657 հա /ընդամենը 0.1657 հա/ հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում և այդ հողամասի նկատմամբ Աշոտ Սերյոժայի Կյուրեղյանի սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել Աշոտ Սերյոժայի Կյուրեղյանի /ծնվ.02.03.1972թ./ սեփականության իրավունքը Աշտարակ համայնքի Փարպի բնակավայրում 02-110-0064-0008 կադաստրային ծածկագրում հատկացված 0.10 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասից ավել օգտագործվող 0.0657 հա /ընդհամենը 0.1657 հա / հողամասի նկատմամբ:
2. 02-110-0064-0008 ծածկագրով 0.1657 հա բնակելի կառուցապատման հողամասի հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, Փարպի բնակավայր, Դ. Տեր-Մկրտչյան 1-ին փողոց, 4-րդ նրբանցք, 2 հողամաս:
3. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն․ Մուրադյան, Ա.Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: