14․10․2025թ․ Աշտարակի համայնքապետարան է մուտքագրվել քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Ն․ Մուրադյանի զեկուցագիրը այն մասին, որ կատարելով տեղազննում Աշտարակ համայնքի, Բյուրական բնակավայրի, 3-րդ փողոց 1-ին նրբանցք 4 բնակելի տուն հասցեի, համաձայն կադաստրային քարտեզի 02-0287-0046-0015 ծածկագրով գույքի տարածքում պարզեցի, որ նույն գույքի սեփականատեր՝ Աննա Աշոտի Ասմանգուլյանի կողմից կատարվել է փուլ եկած հողե շաղախով կառուցված պատի փլատակների հեռացում, որի ընթացքում ընդհանուր օգտագործման ճանապարհի ասֆալտը չի վնասվել։
Հիմք ընդունելով Ն․ Մուրադյանի 14․10․2025թ․ զեկուցագիրը և ղեկավարվելով <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> ՀՀ օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասի, 282-րդ հոդվածի 2-րդ մասի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ․
1. 16․09․2025թ․ թիվ 2406-Ա վարչական վարույթը կարճել՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով։
2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով` Աշտարակ համայնքի ղեկավարին մեկամսյա ժամկետում կամ դատական կարգով վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտը հասցեատիրոջը իրազեկելու հաջորդ օրվանից։