Հիմք ընդունելով Գոհար Խանգելդյանի 04.11.2024թ., N 12431 ՝ տնամերձ հողամասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22 կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Աշտարակ համայնքի Օրգով բնակավայրի 1-ին փողոցում գտնվող տնամերձ հողամասին և բնակելի տանը /ծածկագիր՝ 02-114-0012-0029/ տալ 11 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ, Օրգով, 1-ին փողոց, N 11 բնակելի տուն:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
-Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: