Հիմք ընդունելով Կարեն Բադալյանի 14.10.2025թ. N 13562՝ անշարժ գույքի բաժանվող մասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Աշտարակ համայնք, Ոսկեհատ բնակավայր, 1-ին փողոց, 5 հասցեում գտնվող անշարժ գույքի բաժանվող մասերին տալ հետևյալ հասցեները՝
Առանձնացվող հողամաս 1՝ /ծածկագիր` 02-086-0029-0005-ից, 0․00861 հա/ տալ 1/8 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Ոսկեհատ բնակավայր, 1-ին փողոց, 1/8 բնակելի տուն:
Առանձնացվող հողամաս 2՝ /ծածկագիր` 02-086-0029-0005-ից, 0․00729 հա/ տալ 1/7 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Ոսկեհատ բնակավայր, 1-ին փողոց, 1/7 բնակելի տուն:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: