Հիմք ընդունելով Ռուզաննա Աղասու Գրիգորյանի 14.02.2024թ. N 1738 դիմումը, հողամասի փաստացի կատարված չափագրությունը, Աշտարակի համայնքապատկան հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի 06.03.2026թ. թիվ 17 արձանագրությունը՝ Գրորգ Աղասու Գրիգորյանի ընտանիքին սեփականության իրավունքով պատկանող 02-028-0335-0010 ծածկագրով 0.4068 հա գյուղատնտեսական նշանակության արոտ հողամասը ցածրարժեք հողատեսքից բարձրարժեք վարելահողի փոխադրելու վերբերյալ, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 17.09.2009թ թիվ 1066-Ն որոշման 7-րդ կետի, և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1.Գևորգ Աղասու Գրիգորյանին /ծնվ․26.07.1957թ․/, Ռուզաննա Աղասու Ավետիսյանին /ծնվ․15.08.1968թ․/ Հովհաննես Գևորգի Գրիգորյանին /ծնվ․30.08.1988թ․/ և Հռիփսիմե Գևորգի Գրիգորյանին /ծնվ․03.10.1989թ․/ սեփականության իրավունքով պատկանող 02-028-0335-0010 ծածկագրով 0․4068հա գյուղատնտեսական նշանակության արոտ հողամասը ցածրարժեք հողատեսքից փոխադրել բարձրարժեք վարելահողի՝ առանց հողի հարկային պարտավորությունից ազատելու:
2. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսգիտական և գնումների բաժիններին /ժ/պ Վ. Վարդանյան, Ա. Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություն և գրանցումներ, սույն որոշման մասին տեղեկացնել ՀՀԱԳԿԿ անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանմանը: