Հիմք ընդունելով Արփինե Զարգարյանի լիազորված անձ Համլետ Զարգարյանի 19.04.2024թ. N 4487 դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481 հոդվածի, ՀՀ կառավարության 12.04.2001թ. N 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2 կետի ա) ենթակետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Թույլատրել Աշտարակ քաղաքի Արտակի փողոց, N 1/13 հասցեում գտնվող, 02-001-0265-0098 ծածկագրով 13,97քմ բնակավայրերի նշանակության ընդհանուր օգտագործման հողամասը կառուցապատման իրավունքով /առանց մրցույթի/ Արփինե Ալբերտի Զարգարյանին տրամադրելու մինչև 30.11.2037թ.` տարեկան 20000 /քսան հազար/ ՀՀ դրամ վճարով: |