Հիմք ընդունելով Կարինե Սահակյանցի 23.12.2024թ. N 14670՝ բնակելի տանը և տնամերձ հողամասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաք, Մուղնի 6-րդ թաղամասում գտնվող բնակելի տանը և տնամերձ հողամասին /ծածկագիր՝ 02-001-0363-0004, 0,065 հա/ տալ 61 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, ք․ Աշտարակ, Մուղնի 6-րդ թաղամաս, բնակելի տուն N 61:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն․ Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: