Հիմք ընդունելով Թամարա Առաքելյանի 08.12.2022թ. N 6352, Գասպար Գասպարյանի 14.12.2022թ. N 6496 և <<ԱԳՐՈԻՆՎԵՍՏ>> ՍՊԸ-ի լիազորված անձ Դավիթ Ալեքսանյանի 19.12.2022թ. N 6616, 6617, 6618, 6619՝ հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին դիմումները, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, ՀՀ կառավարության 29.12.2011թ. N 1920-Ն որոշման պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Օշական բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 02-113-0227-0080 ծածկագրով, Թամարա Նշանի Առաքելյանի սեփականությունը հանդիսացող, քարտեզագրման սխալի ուղղում կատարելու համար, համաձայն կադաստրային քարտեզի 0,168հա /ըստ փաստացի չափագրության՝ 0,165հա/ գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքի նպատակային նշանակությունը բնակավայրերինպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Փարպի բնակավայրի 02-110-0138-0037 ծածկագրում գտնվող, Գասպար Ռաֆիկի Գասպարյանին և ընդհանուր բաժնային սեփականատերերին սեփականության իրավունքով պատկանող 0,5262հա գյուղատնտեսական նշանակության վարելահողում ինքնակամ հասարակական նշանակության շինություններով զբաղեցված և շինությունների պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ 0,066հա հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
3. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Կարբի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 02-058-0321-0083 ծածկագրով, <<ԱԳՐՈԻՆՎԵՍՏ>> ՍՊԸ-ի սեփականությունը հանդիսացող, 0,5089հա գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասից 0,033հա այլ հողատեսքի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերնպատակային նշանակության արդյունաբերական գործառնական նշանակության փոփոխելու /ինքնակամ կառուցված պոմպակայանը օրինականացնելու համար/ վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
4. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Կարբի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 02-058-0321-0092 ծածկագրով, <ԱԳՐՈԻՆՎԵՍՏ> ՍՊԸ-ի սեփականությունը հանդիսացող 0,41704հա գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի /հնդավոր/ նպատակային նշանակությունը ջրայիննպատակային նշանակության ջրային գործառնական նշանակության փոփոխելու /ինքնակամ կառուցված ջրավազանը և ծածկոցն օրինականացնելու համար/ վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
5. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Կարբի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 02-058-0318-0036 ծածկագրով, <<ԱԳՐՈԻՆՎԵՍՏ>> ՍՊԸ-ի սեփականությունը հանդիսացող 1,0հա գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասից 0,5հա այլ հողատեսքի նպատակային նշանակությունը բնակավայրերինպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելու /ինքնակամ կառուցված հասարակական նշանակության շենք-շինություններն օրինականացնելու համար/ վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը: |