Հիմք ընդունելով Հակոբ Զավենի Մարտիրոսյանի 15.08.2025թ N 10544՝ դիմումը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնքի Նոր Երզնկա բնակավայրում գտնվող Հակոբ Զավենի Մարտիրոսյանի ընտանիքին սեփականության իրավունքով հատկացված 0.77 հա գյուղատնտեսական նշանակության հողամասից փաստացի չափագրման արդյունքում /ծածկագիր 02-116-0110-0021/ ավել օգտագործվող մինչև 20% 0.0032 հա /ընդամենը 0.7732 հա/ հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկվել ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել Հակոբ Զավենի Մարտիրոսյանի /ծնվ.02.08.1970թ./ և Գայանե Մարատիկի Հարությունյանի /ծնվ.27.04.1975թ./ սեփականության իրավունքը ըստ Աշտարակ համայնքի Նոր Երզնկա բնակավայրի կադաստրային քարտեզի 02-116-0110-0021 կադաստրային ծածկագրում հատկացումից ավել օգտագործվող 0.0032 հա մակերեսով /ընդամենը 0.7732 հա/ հողամասի նկատմամբ:
2. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան, Ա.Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: