Այսօր: Չորեքշաբթի, 4 Դեկտեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 337
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 4534-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 դեկտեմբերի 2024 թվականի N 4534-Ա

ԱՇՏԱՐԱԿ ՔԱՂԱՔԻ ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ՓՈՂՈՑԻ N 21 ՇԵՆՔԻ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԵՐԿՀԱՐԿԱՆԻ ԱՎՏՈՏՆԱԿԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Ռիմա Ղազարյանի և Երվանդ Եսայանի 24.11.2023թ. N 12601՝ ինքնակամ երկհարկանի ավտոտնակը օրինականացնելու մասին համատեղ դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի N 731-Ն և N 912-Ն, 29.12.2005թ. N 2387-Ն որոշումների, Հայաստանի Հանրապետության <Տեղական ինքնակառավարման մասին> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով, որ նշված ինքնակամ երկհարկանի ավտոտնակի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, ինչպես նաև ավտոտնակը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների անվտանգության գոտում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի վրա`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի N 21 շենքի հարևանությամբ գտնվող, 02-001-0106-0001 ծածկագրից համայնքային սեփականություն հանդիսացող 25քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի վրա ինքնակամ կառուցված 50քմ ընդհանուր արտաքին մակերեսով /ներքին մակերեսը՝ 43քմ/ երկհարկանի ավտոտնակը ճանաչել համայնքային սեփականություն /հաշվառման ծածկագիր՝ 20236W4C3P/:

2. Առաջին կետում նշված ինքնակամ երկհարկանի ավտոտնակը ճանաչել օրինական և հասցեն համարել`

- Աշտարակ համայնք, ք. Աշտարակ, Գեղազնիկի փողոց, ավտոտնակ N 22/53:

3. Առաջարկել կառույցն իրականացրած Ռիմա Ղազարի Ղազարյանին և Երվանդ Հմայակի Եսայանին գնելու օրինական ճանաչված 50քմ ընդհանուր արտաքին մակերեսով /ներքին մակերեսը՝ 43քմ/ երկհարկանի ավտոտնակը` 1քմ-ի օտարման համար վճարելով 1969 /մեկ հազար ինը հարյուր վաթսունինը/ ՀՀ դրամ, իսկ երկհարկանի ավտոտնակի զբաղեցրած 25քմ հողամասի 1քմ-ի օտարման համար՝ 4442 /չորս հազար չորս հարյուր քառասուներկու/ ՀՀ դրամ:

4. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/

- Սույն որոշման 1, 2, 3 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն:

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՇԱՆԹ ՎԱՀԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝
Գրանցող



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner