Հիմք ընդունելով <<ԱՐՄԱԴԱ ԿՈ>> ՍՊԸ-ի լիազորված անձ Գարրի Գրիգորյանի 25.12.2024թ. N 14857 դիմումը և Աշտարակ համայնքի ավագանու 15.01.2025թ. N 6-Ա որոշումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. N 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2 կետի ա) ենթակետի, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481 հոդվածի պահանջներով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Մուղնի 2-րդ թաղամաս, N 107/1 հասցեում գտնվող, 02-001-0372-0002 ծածկագրով 18քմ համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման հողամասի նկատմամբ <ԱՐՄԱԴԱ ԿՈ> ՍՊԸ-ի հետ 25 /քսանհինգ/ տարի ժամկետով կնքել կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիր՝ գովազդային վահանակ տեղադրելու համար:
2. Հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման տարեկան վճարը սահմանել 50 000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ:
3. Քաղաքաշինության և հողաշինության, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժիններին /պետեր՝ Ն. Մուրադյան, Ս. Պապյան/
- Սույն որոշման 1, 2 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: