Հիմք ընդունելով Վարդազար Մանոյանի 12.01.2024թ. N 310՝ ինքնակամ ավտոտնակի օրինականացման մասին դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի N 731-Ն և 912-Ն,29.12.2005թ. N 2387-Ն որոշումների, Հայաստանի Հանրապետության <Տեղական ինքնակառավարման մասին> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, նկատի ունենալով, որ նշված ինքնակամ ավտոտնակի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, ինչպես նաև ավտոտնակը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների անվտանգության գոտում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի վրա`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ.
1. Աշտարակ քաղաքի Արտակի փողոցի N 5 շենքի հարևանությամբ գտնվող, 02-001-0264 ծածկագրից համայնքային սեփականություն հանդիսացող 19,6քմ բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի վրա կառուցված 19,6քմ արտաքին մակերեսով /ներքին մակերեսը 17,7քմ/ ինքնակամ ավտոտնակը ճանաչել համայնքային սեփականություն /հաշվառման ծածկագիր՝ 2023W3VNEF/:
2. Առաջին կետում նշված ինքնակամ ավտոտնակը ճանաչել օրինական և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, ք. Աշտարակ, Արտակի փողոց, ավտոտնակ N 5/19:
3. Առաջարկել կառույցն իրականացրած Վարդազար Վարդի Մանոյանին գնելու օրինական ճանաչված 19,6քմ արտաքին մակերեսով ավտոտնակը՝ 1քմ-ի օտարման համար վճարելով 1969 /մեկ հազար ինն հարյուր վաթսունինը/ ՀՀ դրամ, իսկ ավտոտնակի զբաղեցրած 19,6քմ հողամասի 1քմ-ի օտարման համար վճարելով 4442 /չորս հազար չորս հարյուր քառասուներկու/ ՀՀ դրամ:
4. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /պետեր՝ Ն․Մուրադյան, Ա. Արամյան/
- Սույն որոշման բոլոր կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: