| Բովանդակություն * |     Մասնակցում էին` Գ. Եղիազարյանը, Հ. Բաղդասարյանը, Կ.Հովեյանը, Մ. Հովհաննիսյան, Մ. Յաշչյանը,  Պ. Զոհրաբյանը,  Անժ. Խաչատրյանը,  Ս. Ղազարյանը, Հ. Հայրապետյանը,  Հ. Հակոբյանը, Գ. Ատոմյանը,  Ս. Ալմազյանը:   Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Վ Ե Ց
  1. Անժ. Խաչատրյանին՝
 - Մեկ անգամ ևս վերլուծել հարկերի հավաքագրման վիճակը, ամփոփել և պարտք  ունեցողների ցուցակը սեղմ ժամկետում ներկայացնել հրապարակման /առանց 2016 թվականի/:
 - Մինչև հուլիսի 29-ը ներկայացնել հաշվետվություն չներկայացրած կազմակերպությունների ցուցակը:
 2. Գ. Եղիազարյանին`
 - Տարբերակներ առաջարկել պարտք ունեցող ֆիզ. անձանց, ինչպես նաև իրավաբանական անձանց ցուցակները հրապարակելու վերաբերյալ:
 - Ուսումնասիրել գնումների հետ կապված առկա խնդիրները և ներկայացնել ինֆորմացիա վիճակի վերաբերյալ:
 - ՔՍԳ-ում կոտորակիչ տեղադրելու հնարավորությունները քննարկել ճարտարապետի հետ և հարցին տալ լուծում:
 3.Կ. Հովեյանին`
 - <Հայորդաց տան> շրջակայքի բարեկարգման հետ կապված որոշ հարցեր ճշտելու համար հանդիպել շինարարական կազմակերպության աշխղեկի հետ /հիմնականում ճշտել ժամկետները/:
 4. Հ. Բաղդասարյանին՝
 - ճշտել սալիկների հետ կապված խնդիրը:
 - Կադաստրի հետ ճշտել ավարտական ակտ ունեցող, սակայն չգնահատված կառույցների /տների/ հարցը:
 5. Ս. Ղազարյանին`
 - կատարված ուսումնասիրության արդյունքներն ամփոփել և նյութերը ներկայացնել մինչև 01.08.2016թ.:
 6. Բոլորին`
 - ավագանու նիստում քննարկվելիք հարցերի նախագծերը ներկայացնել այսօր, մինչև 1500-ն:
   ԱՐՁԱՆԱԳՐԵՑ՝                                        Գ. Դ Ա Տ ՈՒ Մ Յ Ա Ն Ը |