Հիմք ընդունելով Հասմիկ Մելքումյանի 28.11.2025թ. թիվ 17225, Աննա Ոսկանյանի 08.12.2025թ. 17662 և Անի Քյոռօղլյանի 09.12.2025թ. թիվ 17772 դիմումները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնքի կամավոր խնդիրների, կամավոր խնդիրներին ուղղված սեփական լիազորությունների և դրանց լուծման իրականացման կարգի և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Համաձայնություն տալ Աշտարակ համայնքի Միկոյան Եղբայրներ 23 տան բնակիչ Հասմիկ Սեյրանի Մելքումյանին 100 000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը։
2. Համաձայնություն տալ Աշտարակ համայնքի Կարին բնակավայրի 9-րդ փողոոցի 52 տան բնակիչ Աննա Արայի Ոսկանյանին 260 000 /երկու հարյուր վաթսուն հազար/ ՀՀ դրամի չափով ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը։
3. Համաձայնություն տալ Աշտարակ համայնքի Արտաշավան բնակավայրի 5-րդ փողոց տուն 9 հասցեում բնակվող Անի Էդվարդի Քյոռօղլյանին 300 000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|