Քննության առնելով՝ գույքահարկի, անշարժ գույքի հարկի և հողի հարկի /այսուհետև՝ հարկ/ ժամանակին չվճարված գումարները գանձելու մասին հարցը, պարզվեց որ, քաղաքացի Խոսրով Արարատի Ավագյանը հանդիսանալով գույքահարկ և հողի հարկ վճարող սուբյեկտ, չի կատարել հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ Աշտարակի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքների հիման վրա, 2024 թվականի նոյեմբերի 15-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ: Խոսրով Արարատի Ավագյանը չնայած <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն` պատշաճ ծանուցվել էր վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին և ներկայացել վարչական վարույթի լսմանը։ Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը. Խոսրով Արարատի Ավագյանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չի կատարել իրեն սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի հարկի, փոխադրամիջոցների գույքահարկի, հողի հարկի գծով հարկային պարտավորությունները, որը կազմում է․ 1․ 02-001-0096-0033 կադաստրային ծածկագրով շինության 2012-2020 թթ․ համար, ապառք՝ 370,558 /երեք հարյուր յոթանասուն հազար հինգ հարյուր հիսունութ/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում 2012-2013 թթ․ համար առաջացած տույժ՝ 49,747 /քառասունինը հազար յոթ հարյուր քառասունյոթ/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 420,305 /չորս հարյուր քսան հազար երեք հարյուր հինգ/ ՀՀ դրամ։ Նույն կադաստրային ծածկագրով հողամասի 2012-2020 թթ․ համար, ապառք՝ 12,523 /տասներկու հազար հինգ հարյուր քսաներեք/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ՝ 5,844 /հինգ հազար ութ հարյուր քառասունչորս/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 18,367 /տասնութ հազար երեք հարյուր վաթսունյոթ/ ՀՀ դրամ։ Նույն կադաստրային ծածկագրով հողամասի և շինության 2021-2024 թթ․ համար, ապառք՝ 109,352 /հարյուր ինը հազար երեք հարյուր հիսուներկու/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում 2021-2023 թթ․ համար առաջացած տույժ՝ 16,256 /տասնվեց հազար երկու հարյուր հիսունվեց/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 125,608 /հարյուր քսանհինգ հազար վեց հարյուր ութ/ ՀՀ դրամ։ Վարչական ակտ ընդունելու հիմնավորումները. ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ: Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը: Տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ oրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ Հարկային օրենսգրքի 3-րդ, 4-րդ, 397-րդ, 400-րդ, 401-րդ հոդվածներով և 447-րդ հոդվածի 1.1-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով, և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով, 34-րդ, 53-րդ, 58-60-րդ և 89-րդ հոդվածներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ․
1. Խոսրով Արարատի Ավագյանից հօգուտ Աշտարակ համայնքի բյուջեի գանձել 564,280 /հինգ հարյուր վաթսունչորս հազար երկու հարյուր ութսուն/ ՀՀ դրամ, որը վճարել՝
1․ 420,305 /չորս հարյուր քսան հազար երեք հարյուր հինգ/ ՀՀ դրամ 900445003081 հաշվեհամարին։
2․ 125,608 /հարյուր քսան հինգ հազար վեց հարյուր ութ/ ՀՀ դրամ 900445005045 հաշվի համարին։
3․ 18,367 /տասնութ հազար երեք հարյուր վաթսունյոթ/ ՀՀ դրամ 900445101018 հաշվի համարին։ 2.Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով` Աշտարակ համայնքի ղեկավարին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարանին` երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով, այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Խոսրով Արարատի Ավագյանին իրազեկելու հաջորդ օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am-ի կամ համայնքապետարանի տեղեկագրում հրապարակելու միջոցով: