Հիմք ընդունելով Միքայել Սեյրանի Կարապետյան բնակելի տան մի մասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին 19.11.2024թ. N 13085 դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 02.02.2002թ. N 88 և 15.04.2021թ. N 600-Ն որոշումների պահանջներով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու փողոց, N 28 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-001-0172-0016/ բնակելի տան 1-ին հարկի 36.4քմ մակերեսով 6-րդ սենյակի նպատակային նշանակությունը առանց ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրելու փոփոխել հասարակական նպատակային նշանակության, առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման գործառնական նշանակության՝ առևտրի սրահ։
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
- Սույն որոշման 1 կետի հանձնարարականն ընդունել ի գիտություն: