Հիմք ընդունելով Աշտարակ համայնքի ավագանու 11.02.2025թ. N 19-Ա որոշումը և ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 22.01.2025թ. N 2/փ-18 դրական եզրակացությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ կետի 1) ենթակետի, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2011թ. N 1920-Ն որոշման պահանջներով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Աշտարակ համայնքի Նոր Եդեսիա բնակավայր, 7-րդ փողոց, N 23 հասցեում գտնվող /ծածկագիր` 02-080-0005-0034/, <ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ> ԲԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 0ՙ395հա բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ բջջային կապի կայանի կառուցման նպատակով համարել փոփոխված որպես էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` կապի:
2. Աշտարակ համայնքի տարեկան հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ:
3. Քաղաքաշինության և հողաշինութան բաժնին /Ն. Մուրադյան/:
- Սույն որոշման 1, 2 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: