Խնդիր → Շինարարություն և բարեկարգում
Համառոտ նկարագրություն`
Հարգելի պարոն Շահվերդյան
Հայտնում եմ, որ Բյուրականի 27-րդ փողոցից դեպի 1-ին նրբանցք տանող ճանապարհահատվածը, գտնվում է անբարեկարգ վիճակում և ունի ասֆալտապատման կարիք։ Ներկայումս ճանապարհը վնասված է, առկա են խոչընդոտներ, ինչը խիստ բարդացնում է ինչպես բնակիչների տեղաշարժը, այնպես էլ տրանսպորտային միջոցների մուտքը։ Բացի այդ, նշված հատվածում բացակայում է փողոցային լուսավորությունը։ Խնդրում եմ համայնքի կողմից քննարկել նշված ճանապարհահատվածի ասֆալտապատման և արտաքին լուսավորության անցկացման հարցը
Խնդրի հասցեն`
գ․Բյուրական, 27-րդ փողոց, 1 նրբանցք
Ներկայացման ամսաթիվ`
17/10/2025 14:37