Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1․ Ուժը կորցրած ճանաչել <<Համայնքային սեփականութուն հանդիսացող շարժական գույքերն աճուրդային կարգով օտարելու մասին>> Աշտարակ համայնքի ավագանու 09.09.2025թ․ N 107-Ա որոշման հավելված 1-ի 7-րդ կետը:
2․ Համաձայնություն տալ Աշտարակի համայնքապետարանի աշխատակազմի ՀԿՀ-ին պատկանող MERCEDES-BENZ մակնիշի (տիպարը՝ C 180) 877 CM 61 պետհամարանիշի մեքենան անհատույց օգտագործման նպատակով <<Աշտարակի աղբահանություն և սանիտարական մաքրում>> համայնքային հիմնարկին տրամադրելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: