Հիմք ընդունելով Էլինա Շահումյանի 12.08.2022թ. N 3918, Ժենիկ Նիկողոսյանի լիազորված անձ Վահան Սարգսյանի 31.08.2022թ. N 4221, Մարիամ Ոսկանյանի 02.09.2022թ. N 4286 և Մանգասար Մինասյանի 02.09.2022թ. N 4293 դիմումները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ և 66-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 26.05.2016թ. N 550-Ն որոշման, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Աշտարակ համայնքի Անտառուտ բնակավայրի 02-010-0109-0019 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 0,2հա գյուղատնտեսական նշանակության /արոտավայր/ հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել հողամասի վարձակալ Ժենիկ Միսակի Նիկողոսյանին:
2. Աշտարակ համայնքի Օհանավան բնակավայր, 3-րդ փողոց, N 21/1 հասցեում գտնվող, 02-112-0009-0172 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 210,2քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել կից ընդլայնվող 02-112-0009-0014 ծածկագրով, Օհանավան բնակավայր, 3-րդ փողոց, N 21 հասցեում գտնվող կառուցապատված բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Էլինա Սամվելի Շահումյանին:
3. Աշտարակ համայնքի Օհանավան բնակավայրի 02-112-0159-0003 և 02-112-0141-0066 ծածկագրերով, համայնքային սեփականություն հանդիսացող 24,59998հա ընդհանուր մակերեսով գյուղատնտեսական նշանակության /վարելահող, արոտավայր/ հողամասերը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել հողամասերի վարձակալ Մարիամ Հոկտեմբերիկի Ոսկանյանին:
4. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական տարածքում գտնվող, 02-001-0443-0001 ծածկագրից, համայնքային սեփականություն հանդիսացող 0,089հա գյուղատնտեսական նշանակության հողամասը /պտ. կորիզավոր/ ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել կից ընդլայնվող 02-001-0443-0037 և 02-001-0443-0096 ծածկագրերով գյուղատնտեսական նշանակության հողամասերի սեփականատեր Մանգասար Արմենի Մինասյանին: |