Հիմք ընդունելով գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 23/09/2020 N Կ-23092020-02-0048 որոշումը և Գոհար Գևորգի Վարդանյանի 21.11.2024թ N 13194՝ դիմումը, և գյուղատնտեսական նշանակության հողամասի փաստացի կատարված չափագրությունը, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների, ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ ա) ենթակետի և <Նորմատիվ իրավական ակտերի մասին> ՀՀ օրենքի 38.1 հոդվածի 1-ին կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնքի Աղձք բնակավայրում գտնվող Գ. Վարդանյանի իրավանախորդ Սուրեն Մովսեսի Մովսիսյանի /հիմք ըստ օրենքի ժառանգությայն իրավունքի 07.08.2020թ. թիվ ԳՄ 3055 վկայագիր/ ընտանիքի կողմից փաստացի տիրապետվող /ծածկագիր 02-008-0107-0022/ 0.212492հա հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում և այդ հողամասի նկատմամբ Գ. Վարդանյանի սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել Գոհար Գևորգի Վարդանյանի /ծնվ. 16.02.1975թ./ սեփականության իրավունքը, Աշտարակ համայնքի Աղձք բնակավայրի կադաստրային քարտեզի 02-008-0107-0022 ծածկագրով 0.212492 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ, որը նրանց կողմից փաստացի տիրապետվել է նաև համայնքի քարտեզագրումից առաջ:
2. Աղձք համայնքի ղեկավարի 11.08.2020թ. թիվ 43-Ա որոշումը ճանաչել չեղյալ:
3. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: