Այսօր: Ուրբաթ, 11 Հուլիսի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 163
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 1320-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հունիսի 2022 թվականի N 1320-Ա

ՄԵՍՐՈՊ ՎԱՐԴԱՆԻ ՏՈՆՈՅԱՆԻՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻՑ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հիմք ընդունելով Աշտարակի համայնքի ավագանու 11.05.2022թ. N 73-Ա և համայնքի ղեկավարի 20.05.2022թ. N 319-Ա  կարգադրությունը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի  3-րդ կետի և ՀՀ հողային օրենսգրքի 76-80 հոդվածների պահանջներով, հաշվի առնելով այն, որ Մ. Տոնոյանը 01.06.2022թ. հայտ է ներկայացրել  մրցույթային հանձնաժողովին` Աշտարակ քաղաքի Արտակի փողոց,   N 1/12 հասցեում գտնվող 80 քմ հողամասը ձեռք բերելու համար և համաձայն մրցույթային հանձնաժողովի 21.06.2022թ. N 6 արձանագրության` ճանաչվել է հաղթող, նկատի ունենալով, որ նշված 80քմ  հողամասը /ծածկագրեր` 02-001-0265- 0097 / դասվում է  ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի շարքին,

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Ե Մ.

 

  1. Աշտարակ քաղաքի Արտակի փողոց N 1/12 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 80քմ բնակավայրերի նշանակության հողամասի նկատմամբ Մեսրոպ Վարդանի Տոնոյանի հետ 70 տարի  ժամկետով  կնքել կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիր:

2. Կառուցապատման իրավունքի տրամադրման տարեկան վճարը կազմում է 30000 /երեսուն հազար / ՀՀ դրամ:

3.  Քաղաքաշինական գուրծունեություն  սկսել՝  տրված ճարտարապետակատակագծային առաջադրանքի, հաստատված  նախագծի և  շինարարության թույլտվության առկայության դեպքում:

4. Քաղաքաշինության և հողաշինությանան, ֆինասատնտեսագիտական և գնումների  բաժիններին /   Ս. Թումասյան, Ա. Արամյան

  - Սույն որոշման 1,2,3 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն:

     

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝
Գրանցող



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner